Միջին դպրոցի կերպարվեստի և դիզայնի ընտրության գործունեության ծրագիր

 

Նպատակ բովանդակություն

Այս ուսումնական ծրագրի հիմնական նպատակը սովորողների մոտ գույնի ճիշտ համադրության, ֆորմայի զգացողության  և ստեղծագործական մտածելակերպի զարգացումն է: Ուսումնական հանդիպումները ունեն անհատական բնույթ և ուղղված են անհատական կարողությունների և նախագծերի զարգացմանը: Այս ոլորտում հիմնարար կարողությունների ձեռք բերումը հնարավորություն կտա հետագա մասնագիտական  ընտրության կողմնորոշման գործում:

Ուսումնական պարապմունքների  կազմակերպման մեթոդական նկարագրություն

Ուսումնական հանդիպումները տեղի են ունենում արվեստանոցում, որը նախատեսված է և՛ խեցեգործական գործունեության համար, և դիզայներական-նկարչական աշխատանքների  համար: Ուսումնական պարապմունքերը՝ ելնելով նախագծի բովանդակությունից իրականացվում են նաև դրսում՝ արվեստանոցի  հարակից  տարածքում:

Ուսումնական միջավայրի պահանջներ

Ուսումնական կաբինետում՝ արվեստանոցում, պետք է առկա լինի համապատասխան քանակությամբ  կավ և կավագործության գործիքներ: Նկարիչները պետք է իրենց հետ բերեն թուղթ և այլ նկարչական պարագաներ: Դիզայնի բաժնում սովորողները, բացի վերոնշյալը պետք է հաճախեն դասերին իրենց անհատական նոութբուք-նեթբուքերով:

Ուսումնական պարապմունքների  կազմակերպման մեթոդական նկարագրություն

Աշխատանքային գործունեության փուլերը՝

1.Անհատական թեմաների ընտրություն և քննարկում

2.Մասնագիտական գործունեություն

3.Ստեղծած աշխատանքների անհատական քննարկում

Դասապրոցեսների արդյունքները կհրապարակվեն ցուցահանդեսների կամ անհատական շնորհանդեսների տեսքով:

Оставьте комментарий