Կրտսեր դպրոցի տեխնոլոգիա առարկայյի ծրագիր

Նպատակ և բովանդակություն

 Կրտսեր դպրոցի տեխնոլոգիա առարկան բաղկացած է  հիմնականում երեք բաղադրիչներից՝ քանդակագործություն, խեցեգործություն և նկարչություն: Այստեղ կարևորվում է սովորողի մոտ այն կարողությունների զարգացումը, որը գործնականորեն կիրառվում է արտաքին և ներքին միջավայրի նորացմանը և բարելավմանը: Այս ուսումնական ծրագրի հիմնական նպատակը սովորողների մոտ գույնի ճիշտ համադրության, ֆորմայի զգացողության  և ստեղծագործական մտածելակերպի զարգացումն է: Ուսումնական հանդիպումները ունեն անհատական բնույթ և ուղղված են անհատական կարողությունների և նախագծերի զարգացմանը:

Քանդակագործություն

Այս դասնթացները նպաստում  են տարածական  ընկալման կարողությունների զարգացմանը: Այստեղ կավով աշխատանքը հանդիսանում է յուրօրինակ ֆիզիոթերապիա, որի արդյունքում զարգանում է   ստեղծագործական միտքը:

Խեցեգործություն

Ի տարբերություն քանդակագործության, խեցեգործությունը ավելի շատ հարկավոր է ծանրությունը, ուղղությունը զգալու և քանակը ճիշտ օգտագործելու և բաշխելու համար: Սա հիմնականում պետք է ապագա ճարտարապետներին:

Նկարչություն

Այս դասնթացները հարկավոր են գույնի զգացողություն ձեռք բերելու, դրանք ճիշտ դասավորելու, գունային ճիշտ հարաբերություններ ստանալու համար: Ինչպես և խեցեգործությունը, նկարչությունը նույնպես ծառայում է չափի զգացողության նպատակին, միայն այն տարբերությամբ, որ այստեղ աշխատանքը պատկերների հետ է:

Աշխատանք միջավայրի հետ

Թե՛ արտաքին, թե, ներքին միջավայրի առարկաներն այստեղ կարող են իսկական արվեստի գործեր դառնալ: Սա նաև օգնում է կարողանալ օգտագործել այն ամենը, ինչը առօրյայում ընդհանրապես պետքական չի: Ամենասովորական պլաստմասե խողովակը կարող է վերածվել գեղեցիկ ու հարմարավետ աթոռակի, մեքենայի ղեկն ու հին գրքերը սեղանի, հեծանիվի մասերը պատերը կարող են վերածել հարթաքանդակի, մեքենայի անիվները խաղահրապարակի ցանկապատի, և այլն:  Կրթահամալիրի շենքը հանդիսանում է յուրատեսակ լաբորատորիա այս գործունեության համար, քանի որ  այն պարբերաբար ենթարկվում է ստեղծագործական  տարբեր տեսակի միջամտությունների:

Ուսումնական պարապմունքների  կազմակերպման մեթոդական նկարագրություն

Ուսումնական հանդիպումները տեղի են ունենում արվեստանոցում, որը նախատեսված է և՛ խեցեգործական գործունեության համար, և նկարչական աշխատանքների  համար: Ուսումնական պարապմունքերը՝ ելնելով նախագծի բովանդակությունից իրականացվում են նաև դրսում՝ արվեստանոցի  հարակից  տարածքում:

Ուսումնական միջավայրի պահանջներ

Ուսումնական կաբինետում՝ արվեստանոցում, պետք է առկա լինի համապատասխան քանակությամբ  կավ և կավագործության գործիքներ: Նկարիչները պետք է իրենց հետ բերեն թուղթ և այլ նկարչական պարագաներ:

Ուսումնական պարապմունքների  կազմակերպման մեթոդական նկարագրություն

Աշխատանքային գործունեության փուլերը՝

1.Անհատական թեմաների ընտրություն և քննարկում

2.Մասնագիտական գործունեություն

3.Ստեղծած աշխատանքների անհատական քննարկում

Դասապրոցեսների արդյունքները կհրապարակվեն ցուցահանդեսների կամ անհատական շնորհանդեսների տեսքով: